Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անցումային դրույթը փոխելը վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ. Արա Ղազարյան

«Քանի դեռ այդ նախագծի վերաբերյալ սահմանադրական վերահսկողություն չի իրականացվում, խնդիրը կա, այսինքն, ստացվում է՝ ՍԴ-ն ստուգում է միջազգային կոնվենցիան, բայց չի ստուգում Սահմանադրության տեքստը, դա ի՞նչ է նշանակում, մենք կոնվենցիան ավելի բարձր ենք դասում, քան Սահմանադրությո՞ւնը։ Դա աբսուրդ է եւ ես սա ընդամենը մեկ հատկանիշով եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» վիճահարույց նախագծին, որը խորհրդարանը քննարկում է արտահերթ նիստով եւ որը նախատեսում է Սահմանադրության 213-րդ անցումային դրույթի փոփոխությամբ դադարեցնել ՍԴ գործող դատավորների լիազորությունները՝ բացառությամբ 2 դատավորների, որոնք ընտրվել են իշխանափոխությունից հետո։

Արա Ղազարյանը շեշտում է՝ անցումային դրույթը փոխել հնարավոր չէ։ «Դա անցյալ է, իսկ անցյալը հնարավոր չէ փոխել։ Դա անցավ վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ 2018 թվականի ապրիլին, հիմա ո՞նց կարելի է դա փոխել։ Ինչպե՞ս կարելի է անցումային դրույթը փոխել, երբ այն իրեն սպառել է ամբողջությամբ»,-տարակուսում է մասնագետը։

Մյուս կողմից, այս նախագիծը, Արա Ղազարյանի խոսքով, խախտում է կանխատեսելիության ունիվերսալ սկզբունքը։ «Դա արդեն մարդու իրավունքների դաշտ է տանում, այսինքն, օրենքի հետադարձ կիրառություն։ Եթե խոսքը աշխատանքից ազատելու մասին է, ապա նոր պայմանը պետք է կիրառվի ապագայում եկող դեպքերի վրա, այն չի կարող կիրառվել անցյալի դեպքի վրա, դա կլինի օրենքի հետադարձ կիրառություն»,-բացատրում է Արա Ղազարյանը՝ հավելելով, որ ընդամենը 3-ը մատնանշեց, բայց ներկայացված նախագծում դրանք այնքան շատ են, որ նույնիսկ տրամաբանությունը չի բավարարում։

Արա Ղազարյանը համոզված է՝ այս նախագիծը կյանքի կոչվելու պարագայում սահմանադրական կարգի մի քանի հիմունքներ են տապալվում, իսկ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում։

Դիտարկմանը, ստացվում է, խորհրդարանը հանցագործությա՞ն է գնում, Արա Ղազարյանը պատասխանեց. «Հանցագործությունը առանձին քրեաիրավական որակում է, բայց ավելի լուրջ բան է, երբ սահմանադրական կարգի հիմունքն է տապալվում, դա սահմանադրական կարգի տապալում է։ Անկանխատեսելի են այս իշխանությունները, երբ օրենքի գերակայությամբ չեն առաջնորդվում, դառնում են անկանխատեսելի։ Օրենքը միայն օրենքի տառը չէ, օրենքն էլ պետք է օրինական լինի, իրավաչափ լինի, երբ օրենքը հակասում է իրավունքի գերակայությանը կամ սահմանադրական կարգի հիմունքին, մենք չենք կարող ասել՝ միեւնույնն է դա կա, որովհետեւ գրված է, օրենքը հո միայն գրվածը չէ՞, հո միայն տեքստային մեկնաբանության մեջ չէ՞, իրավամեկնաբանություն կա, տեքստերի վերլուծության ռազմավարություն կա, բա համատե՞քստը, բա փաստաթղթի առարկա՞ն , սրանք ավելի կարեւոր են։

Պրոբլեմը այն է, որ վերցնում են տեքստը եւ բառը ինքն իր սովորական իմաստով մեկնաբանում, բայց բառի հետեւում կա մի ամբողջ բովանդակություն, տվյալ դեպքում բովանդակությունը սահմանադրական կարգի հիմունքն է, դատավորների անփոփոխելիության սկզբունքն է, իշխանությունների բաժանման սկզբունքն է, իրավական որոշակիության ունիվերսալ կանոնն է, որպես մարդու իրավունքների, տվյալ դեպքում ՍԴ դատավորների անձնական կյանքի հարգման շատ կարեւոր երաշխիք, դա օրենքի կանխատեսելիությունն է , օրենքի իրավաչափությունն է, դա օրենքի հետադարձ կիրառության արգելքն է»։

Արա Ղազարյանն ասաց, որ լրջագույն ճգնաժամ կառաջանա։ «Դա կնշանակի՝ պարալիզացնել ՍԴ-ն։ Պատկերացրեք, դրեցին հանրաքվեի ու անցավ եւ որեւէ մեկը որոշեց վիճարկել ՍԴ-ում եւ ՍԴ-ն ասաց՝ հակասահմանադրական է հանրաքվեով անցած բանը։ Այստեղ երկու խնդիր է բաց մնում՝ օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։ Այն, որ իրենք արդար ընտրությամբ եկել են իշխանության, բավարար չէ, պետք է հարգեն նաեւ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, տվյալ դեպքում, եթե այս մեխանիզմը առաջ գնա, օրենքի գերակայությունը չի հարգվում»,-եզրափակեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, իշխանությունն ուղղակի փորձում է թայմաուտ վերցնել եւ այսպես ասած, գեղեցիկ ձեւով դուրս գալ ստեղծված իրավիճակից, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ նույն խմբակցությունը նախաձեռնություն է անում եւ նույն խմբակցությունն էլ հետ է վերցնում այն։