Եթե գյուղացիները ապահովագրությունից չօգտվեցին, մենք հետագայում աղետի դեպքում նրանց չենք աջակցելու. Փաշինյան
Ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը որն ունի մի քանի բաղադրիչներ՝ վաղ ցրտահարության դեպքերից ապահովագրություն, հրդեհից ապահովագրություն, կարկոտից ապահովագրություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա նշեց, որ փետրվարի 15-ին լրանում է վաղ ցրտահարության դեպքերի ապահովագրության ժամկետը. «Գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 տոկոսը հոգում է կառավարությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ փոխհատուցվելու է 60 տոկոսով: Այսօր արդեն ամսի 6-ն է եւ ապահովագրական պոլիսների գնման մակարդակը այնքան էլ բարձր չէ: Մենք ուզում են գյուղացիական տնտեսություններին կոչ անել օգտվել այս հնարավորություններից»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում դեպքեր են եղել, երբ կարկտահարությունից տուժած գյուղացիներին սփոփիչ աջակցություն է տրվել կառավարության կողմից. «Սփոփիչ, որովհետեւ այն ամբողջ ծախսը չի փակել: Կայացված է քաղաքական որոշում, որ այն գումարը, որ մենք պետք է տանք գյուղացիներին տեղի ունեցած աղետներից հետո, մենք հիմա այդ գումարը, դեռ մի բան էլ ավելի այսօր ներդնում ենք ապահովագրության մեջ: Այսինքն այսօր ենք աջակցում, որ գյուղացիները ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ: Սա նշանակում է, որ եթե գյուղացիները ապահովագրությունից չօգտվեց, մենք հետագայում այլեւս չենք կարող որոշում կայացնել ու աջակցել այդ գյուղացիներին»,-ընդգծեց վարչապետը:
Նշվեց նաեւ, որ խաղաղի եւ ծիրանի համար հասանելի է գյուղատնտեսական ապահովագրությունը, որը հասանելի է 6 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը