Թող բոլոր ժամանակներում Սահամանդրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ․ Հրայր Թովմասյանը շնորհավորել է ՍԴ հիմնադրման տարեդարձը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:
Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:
Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:
Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին