Որոշ ընկերություններ չարաշահում են տրված արտոնությունը՝ վաճառելով արտոնյալ պայմաններով ներկրված հումքը. Փաշինյան
Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային եւ մաքսային արտոնությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հունքի ներկրման համար տալիս ենք հարկային եւ մաքսային արտոնություններ, որպեսզի հումքը ներկրի, Հայաստանում իրականացվի արտադրական գործունեությունը եւ ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը եւ այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը:
Ստացվում է, որ այս արտոնություններով մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ առնվազն երեք նման դեպք ՊԵԿ-ը ներկայացրել է իրեն:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է, նաեւ հնում տրված արտոնություններն են չեղարկվում. «Մենք նույնպես հետեւողական ենք, ես խնդրել եմ, որ եւ ՊԵԿ-ը, եւ ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին