«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի հետ խմբագիրների հանդիպման ժամանակ հարց է հնչել՝ ի՞նչ անօրինական հանձնարարություններ եք ստացել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ եք ունեցել։ «Շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերաշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի վարչապետի եւ իր անձնական, աշխատանքային զրույցների մասին։
Բայց եղե՞լ են արդյոք տարօրինակ հանձնարարականներ․ բազմիցս վարչապետը հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն եղել։ Օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, տեղորոշել սեւազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում․․․ ի՞նչ սեւազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։
Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ, որոնք, իբր, հասարակությանը վտանգ են ներկայացնում։ Վերջին իրադարձությունները վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին