Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվում են նույն դատավորին

Փաստինֆո-ն գրում է․ «Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ցանկացած դատական նիստ դժվար է անվանել դատական նիստ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ վստահություն հայտնելով, որ Արմեն Դանիելյանը կբավարարի Դատախազության ներկայացրած Վերաքննիչ բողոքը՝ արգելելով «Մարտի 1»-ի քրեական գործի նյութերի տրամադրումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին։

«Պատահական չէ, որ պարոն Դանիելյանն ունի ամենացածր վարկանիշը փաստաբանների համայնքում և դա, ի դեպ, նոր պրակտիկա չէ։ 2018թ.-ին ամենաաղմկահարույց դատական ակտը դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտն էր՝ կալանավորումը վերացնելն անձեռնմխելիության հիմքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ 2019թ.-ին, երբ ամփոփվեց վիճակագրությունը, պարոն Ազարյանը ճանաչվեց ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Իսկ 2019թ.-ի մեկ այլ աղմկահարույց դատական ակտը հենց պարոն Դանիելյանի կողմից կայացված դատական ակտն էր, իսկ պարոն Դանիելյանը ճանաչվեց ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր »,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ Դանիելյանն այնպիսի խախտումներ էր կատարել իր կողմից կայացված որոշումներով, որից հետո Ռոբերտ Քոչարյանին առնչվող ցանկացած բողոք քննության առնելը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ օբյեկտիվության նշույլ անգամ առաջացնել։

Ըստ Վարդևանյանի՝ Արմեն Դանիելյանը հայտնի է՝ գրեթե միշտ դատախազության բողոքները բավարարելով։

«Այս մի քանի օրվա ընթացքում այնպես ստացվեց, որ նույն քրեական գործի շրջանակներում մի գործ մակագրվել էր դատավոր Մնացականյանին, մեկ այլ գործը՝ Արմեն Դանիելյանին։ Մի դեպքում կալանքը չեղավ, մեկ դեպքում՝ կալանքը եղավ։ Իհարկե, պետք չէ բարդություն դիտարկել կռահելու մեջ։ Պարոն Դանիելյանն էր, որ կալանքը բավարարեց »,- նշեց փաստաբանը։

Վերջինս արձանագրեց, որ ժամանակահատվածում դատախազությունը երկու անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով, որոնցից մեկը դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն էր ՝ անձնական երաշխավորության մասով, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմին բոլոր նյութերը տրամադրելու դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտն էր և անհանգստացնող է այն, որ երկու դեպքում էլ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

«Ես նույնիսկ զարմանում եմ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ արձակուրդում չի լինում պարոն Դանիելյանը»,- նշեց Վարդևանյանը։Փաստաբանն ընդգծեց, որ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, սակայն իր ծավալուն հաղորդման վերաբերյալ ստացել է միայն մերժումը հավաստող գրություն, որտեղ որևէ հիմնավորում չկար, ինչի պատճառով ստիպված է եղել դիմել Վարչական դատարան և ապրիլ ամսին նիստ է լինելու՝ ընդդեմ Արդարադատության նախարարության։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։

Ա.Դանիելյանը համարվում է իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում