Համազեկուցողների հետ հանդիպմանը ընդդիմադիրները լռել են. երեւի վախեցել են, որ «թաթիկները կկտրեն»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը՝ ողջ կազմով, առանձնազրույց է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, որոնք կոշտ նախազգուշացում էին արել իշխանություններին՝ ՍԴ-ի հետ կապված։
Մեկուկես ժամանոց քննարկման օրակարգում 2 թեմա է եղել՝ դատական բարեփոխումներ եւ ատելության խոսքի տարածում։ Հիմնականում խոսել են վերջինի մասին, մեր պատգամավորներին հորդորել, որ Հայաստանում արմատավորվող այդ մթնոլորտը ոչ մի լավ տեղ չի տանում, վկայակոչել են այլ երկրների օրինակներ։
Հատկապես ակտիվ է եղել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ինչը գրավել է եվրոպացի գործընկերների ուշադրությունը, եւ նրանք մի քանի անգամ ցուցադրաբար ընդդիմադիրներին են ձայնի իրավունք տվել։ Որքան էլ զարմանալի է, ընդդիմադիր պատգամավորները բառ անգամ չեն արտաբերել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից ակնհայտ ճնշումների մասին։ Ինչո՞ւ։
«Ավելի կարեւոր հարցեր ենք քննարկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Մի ամբողջ երկրի կյանքն այդ հարցի պատճառով կաթվածահար է եղել, դուք կարծում եք, որ կար ավելի՞ կարեւոր հարց։ «Ես ասացի, որ ավելի կարեւոր հարց ենք քննարկել»։ Իրականում ընդդիմադիրները վախեցել են, որ եթե ծպտուն հանեն, իրենց կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին, թաթիկներն էլ կկտրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին