Որոշումն ընդհանուր առմամբ ակնկալվում էր. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ սանկցիայի մասին
Որոշումն ընդհանուր առմամբ ակնկալվում էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից կիրառված սանկցիային։
«Որոշումն ընդհանուր առմամբ ակնկալվում էր, չնայած հույս ունենք, որ որոշումը չի լինի, որովհետև, ըստ էության, 2 նիստի բացակայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դատարանը միջադեպի հետաքննություն չէր իրականացրել, ինչը տեղի էր ունեցել դրանից հետո։ Ընդամենը պետք էր ձայնագրությունը լսել, հարց տալ՝ հասկանալու համար ինչ է ասել, ապա տար գնահատական, որից հետո մենք կարողանայինք առարկել կամ չառարկել։ Ըստ էության, բողոքարկումն որպես այդպիսին նախատեսված չէ, բայց կգնահատենք, այս պահին չեմ պլանավորում, բայց գործընկերներիս հետ կքննարկենք»,-նշեց նա։
Օրբելյանն ասաց, որ կալանքի միջոնդություն են ներկայացրել, բայց վստահություն հայտնեց՝ այս գործը պետք է փակվի։
Նա չմանրասնեց, թե ովքեր են այն ցուցակում, որոնք պատրաստ են անձնական երաշխվորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն նշեց՝ վերջնականացնում են ցուցակը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին