Իշխանությունը 5-րդ ալիքը վերցրել է նշանառության տակ. «Մեդիա պաշտպան»
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը 5-րդ ալիքի լրագրողի հարցին հեգնական պատասխան տվեց` հիշեցնելով վերջինին, թե որ լրատվամիջոցն է նա ներկայացնում:
Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարություննյանն իր վրդովմունքն էր հայտնել՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Եթե սա նորմալ է ուրեմն մենք, կամ ոչինչ չենք հասկանում, կամ ուղղակի չպետք է նման բաներին անդրադառնանք, որպեսզի մեզ նեգատիվ լուրեր թողարկող լրատվամիջոց չներկայացնեք: Ի՞նչ կարծիքի եք... Բորիս Նավասարդյան և Աշոտ Մելիքյան: Հա, ի դեպ, դուք էլ չգիտե՞ք, թե՝ գիտեք, բայց չգիտեք»:
Նկատենք, որ երեկ էլ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Պատգամավորն իրեն դարձյալ ագրեսիվ էր դրսևորում՝ թույլ չտալով Պետրոս Ղազարյանին ավարտել իրեն ուղղված հարցը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվամիջոցներին պիտակավորելու մոտեցումը և կոչ է անում պատգամավորին լրագրողների հետ շփվելիս դրսևորել զպվածություն ու հարգել նրանց աշխատանքը, անկախ հանգամանքից` հարցը ցանկալի է, թե՝ ոչ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը