Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող «ՔՊ» գրասենյակի շենքը հսկվել է դիմակավորված դիպուկահարների կողմից: Այս մասին տեղեկացրել է AntiFake.am-ին դիմած քաղաքացին և տեսանյութ տրամադրել։
Փաստ է, որ վերջին շրջանում պետական ահռելի միջոցների հաշվին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ավելացնում է իր անձնական անվտանգությունը։ Հիշենք ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղևորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, և բոլորովին վերջերս կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով և «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, հիմա էլ, փաստորեն՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին դիպուկահարների հսկողությամբ մասնակցելը։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Գուցե Նիկոլ Փաշինյանի վախերը պայմանավորված են իր վկայակոչած «ներքին վտանգներո՞վ», «հիբրիդային հեղաշրջման փորձերո՞վ», բայց մի՞թե «ներքին վտանգներից» պաշտպանվելու համար Նիկոլ Փաշինյանին դիպուկահարներ են պետք։
Ըստ երևույթին` Նիկոլ Փաշինյանը վախենում է արտաքին ուժերից և նրա վախերն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա զարգացումներին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը