Արցախում տեղյա՞կ են՝ ինչի մասին են 2 օր բանակցել ԱԳ նախարարները. ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում
«Իրատես» թերթը գրում է.
«Այն, որ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչի մասին են երկու օր բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես ժողովուրդն է ասում, «ջհանդամը», բայց գոնե դրանից Արցախում տեղյա՞կ են, գիտե՞ն ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում։
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այդ բանակցությունների մասին հայտնե՞լ է իր պաշտոնակցին՝ Բակո Սահակյանին եւ Արցախի ղեկավարությանը։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա հունիսին, երբ Փաշինյանն Արցախում դավադիրներին հայտնաբերելու ակտիվ որոնողական աշխատանքների մեջ էր, հայտարարեց. «Երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում ասել:
Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել»։ Իհարկե, այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը հակադարձեց՝ իրենք միշտ էլ տեղյակ են եղել բանակցվող նյութին։
Հիմա խիստ «կոնֆիդենցիալ» բանակցությունների մանրամասների մասին արդեն Արցախի իշխանություններին տեղեկություն փոխանցվե՞լ է, Փաշինյանը հարկ համարե՞լ է այդ մասին տեղեկացնել հարցի հիմնական «շահառուներին»։ Մինչ այդ Արցախից արդեն անհանգստություն արտահայտող հայտարարություններ են հնչում։ Եվ, ի վերջո, ու՞ր կորավ առանց Արցախի չբանակցելու Փաշինյանի հայտարարությունը։ Թե՞ երկու օր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չեն բանակցել, ուղղակի «ջան ասել, ջան լսել են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին