Բազմաթիվ մարդիկ իրենց տներն են գրավադրել, մեքենաներ ներկրել, լուրջ խնդիրներ առաջ են կանգնելու
Բազմաթիվ մարդիկ իրենց տներն են գրավադրել, մեքենաներ ներկրել, և փաստացի վարկային բեռը տեղափոխվում է նաև բանկային ոլորտ և ռիսկայնությունն ավելացնում է այս ոլորտում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3–ին, ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Տնտեսագետի խոսքով, 2019 թ. 190 հազար ներկրված մեքենաներն իրենց հստակ բաժինն ունեն տնտեսական աճի ցուցանիշում, բայց մի կարևոր խնդիր կա. բազմաթիվ մարդիկ իրենց տներն են գրավադրել, մեքենաներ ներկրել, և փաստացի վարկային բեռը տեղափոխվում է նաև բանկային ոլորտ և ռիսկայնությունն ավելացնում է այս ոլորտում։
«Այդ մեքենաները, որոնք չենք կարողանալու վաճառել, չեն կարողանալու իրացնել, քանի որ մեր ներքին պահանջարկը չորս անգամ ավելի պակաս է, քան ներկրված մեքենաները։ Ներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որ շղթայաբար կբերի նաև տնտեսական խնդիրների»,- նշեց տնտեսագետը։
Վերջինիս խոսքով, քաղաքացիների թվաքանակի փոփոխությունը՝ կապված մեքենաների ներկրման հետ, արձանագրվել է վիճակագրությամբ։
Շուրջ 26 հազար օտարերկրացու անձնագրով մարդիկ 2019 թվականին եկել, մնացել են Հայաստանում, դրա փոխարեն 35500 Հայաստանի քաղաքացի գնացել և չի վերադարձել. «Միգրացիայի բացասական ցուցանիշը 14700 է, որը վիճակագրությունը համապատասխան մեթոդով հաշվում է։ 2017 թվականին, օրինակ, այդ թիվը եղել է ավելի պակաս՝ 13500, 2018-ին՝ 10200»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը