7,8 տոկոսից 2 տոկոսը ստվերային բացահայտման արդյունք է, սա իրական ցուցանիշ չէ․ Թադևոս Ավետիսյանը՝ ՀՀ տնտեսական ակտիվության մասին
Ստվերից դեպի օրինական դաշտ փոխանակման ժամանակ բեռը մնացել է աշխատողի վրա և նրա իրական եկամուտներն են կրճատվել, սա լուրջ խնդիր է, որի մասին պետական մարմինները պիտի մտածեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2019 թ. գրանցված տնտեսական աճին և ավտոներկրումների ծավալին։
Ըստ նրա՝ 2019 թվականին ավտոներկրումների հարցում կարևոր խնդիր կար, որին հավուր պատշաճի վերաբերմունք չցուցաբերվեց և կարգավորում այդպես էլ չեղավ։ Ըստ տնտեսագետի՝ շատերը մեքենա ներկրելու համար իրենց տներն են վարկ դրել, սակայն այն խնդիրները, որոնք հաջորդաբար առաջ եկան, կարող են տնտեսական լուրջ խնդիրներ առաջացնել։
Տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով՝ Ավետիսյանը նշեց, որ 7,8 տոկոս ցուցանիշը ինչ-որ համեմատությունների դաշտ տանելով, անլրջացնում ենք այն։ «Մեր գնահատմամբ՝ այդ 7,8 տոկոսից 2 տոկոսը ստվերային բացահայտման արդյունք է, այսինքն սա իրական ցուցանիշ չէ»։
Մասնագետի խոսքով՝ նույնիսկ ստվերից օրինական դաշտ անցնելն աննախադեպ քայլ չէր, ըստ նրա՝ 2018 թվականին, մինչև իշխանափոխությունը մոտ 40 տոկոսով ստվերն ավելի ինտենսիվ էր կրճատվում, քան դրանից հետո։ «Շատ կարևոր խնդիրներ կան, որոնք չեն արտաբերվում․ գյուղատնտեսությունը կրճատվել է, որը երկրի զարգացման կարևոր ճյուղն է»։
Ավետիսյանը նշեց, որ տնտեսական աճը չի կարող ավելանալ աճուրդային խաղերով. «Երբ ցուցանիշներին ասում ենք աննախադեպ են, հիասքանչ են, այդ խնդիրները գնում կորում են, իսկ խնդիրները դեռ կան»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը