Հայաստանում տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել. Բոստանջյան
Հայաստանում տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3–ին ասուլիսին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, հորդորելով տեղին– անտեղին չգործածել «աննախադեպ» բառը։
«Հիմա տեղին, անտեղին ամեն մի փռշտոցն աննախադեպ է համարվում ու նախկինների նկատմամբ կարծեք թե համարվում է մեծ նվաճում, ստացվում է այնպես, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն մի շնչել-արտաշնչելը արդեն իսկ նվաճում է: Խոշոր առումով՝ այդ 7-8 տոկոսը գրանցել են, բայց ես որպես տնտեսագետ ասեմ, որ կվազի ցուցանիշ է, միֆոլոգիական բան կար, սիզիփոսյան աշխատանք»,-ասաց նա։
Բոստանջյանի խոսքով՝ ցանկացած զարգացում որակական առումով կառուցված է ՀՆԱ-ի վրա. «ՀՀ-ում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ՝ անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9 տոկոս աճ։ Էնտեղ գրված է, որ 4.2 տոկոս գյուղատնտեսության անկում ունենք, ծառայությունների ոլորտը՝ 15 տոկոս։ Տարվա սկզբին մենք հանքարդյունաբերության ոլորտում անկում ունեինք, մինչև իշխանափոխությունը, պայմանավորված մի շարք բնապահպանական պայմաններով, Թեղուտը չէր շահագործվում, իսկ երբ սկսեցին հանքերը շահագործել, նկատվեցին միտումներ և տարվա վերջում ապահովվեց հանքարդյունաբերության 25 տոկոս աճ։ Այս աճը թիվ է, որն անմիջապես հրեց ամբողջ արդյունաբերությանը՝ հասցնելով 9 տոկոս աճի։ Բայց ընդհանուր առմամբ, մեր տնտեսական կառուցվածքում, ըստ էության, ծառայությունների ոլորտում գրանցեց 15 տոկոս աճ, առևտուրը՝ գրեթե 8.9։ Այս աճերը պետք է չապակողմնորոշեն, քանի որ ծառայությունների ոլորտը զվարճանքի վայրերն են, խաղատները, այսինքն՝ բախտախնդրությունը դարձել է մեր մոտ դոմինանտ՝ երկրի զարգացման առումով»։
Բոստանջյանը նշեց, որ տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել. «Եկեք այն մտայնությունից դուրս գանք, որ ոչինչ չի եղել, ու հիմա ամեն ինչ նվաճվում է։ Խոշոր առումով էն, ինչը դուք տեսաք, դրանց վրա զարմանալ պետք չի, քանի որ այդպիսի պոտենցիալ ունեցող մասնագետները (Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Բաբկեն Թունյան, Դավիթ Անանյան) կարող էին դրան հասնել։ Ես մտածում եմ՝ ինչ դժվարությամբ են նրանք աշխատում այս պայմաններում, կամ կարողանում են լրիվ դրսևորվել, թե չէ»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը