«Կիսատ ու թերի արձանագրություն է»․ Արսեն Դավթյանի պաշտպանը՝ տեսանյութերի մասին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 3-ին, առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին ներկաայցվող գործով առկա տեսանյութերի վերաբերյալ առարկություններ ու հայտարարություններ արեցին Դավթյանի պաշտպանները։
Նրանց խոսքով՝ դատախազության կողմից արձանագրված տեսանյութերը, եւ, առհասարակ, գործով առկա ապացույցները կիսատ ու թերի են։
«Երբ Դավթանին հարցնում են` որքա՞ն գումար է այստեղ, նա ասում է՝ չգիտեմ, իրավապահներն իրեն տալիս են հաշվել ու կրկին ասում է՝ չգիտեմ։ Կիսատ ու թերի է արձանագրությունը»,- ասաց պաշտպաններից մեկը։
Մեղադրող դատախազն էլ հակադարձեց, որ մեղադրական ճառում բոլոր ապացույցները մեղադրող կողմը համապարփակ կներկայացնի։
Դատական նիստը հետաձգեց, քանի որ նիստը նախագահող դատարանը նշված ժամին ուներ այլ դատական նիստ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 21-ին։
Նշենք, որ ապացույցների հետազոտման ընթացքը լրագրողներին տեսանկարահանելն արգելված է։-
Տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանն իրավապահների ներկայությամբ դարակից հանում 3 հազար ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։
Տեսանյութում Արսեն Դավթյանն իրավապահներին ասում է, թե ինքը չի իմացել, որ Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա. «Ես չգիտեի՝ ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»։
Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաեւ կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը