Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Իշխող ուժը փորձ է անում շրջանցել 2 սահմանադրական ինստիտուտներ․ Գոհար Մելոյան

Սա Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից, մասնավորապես նախագծեր են ներկայացվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանդրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են։ Նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ստեղծված ճգնաժամը լուծելը»,-նշել է նա։


Մելոյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը սահմանադրական փոփոխություների դեպքում պարտադիր պահանջ է և բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից․ «Դա Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողության կարևորագույն գործառույթի իրականացում է։ Մինչև փոփոխությունների իրականացումը ՍԴ-ն պետք է նախնական վերահսկողություն անի՝ արդյոք այդ փոփոխությունները հետագայում Սահմանադրությանը չեն հակասելու հետագա ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Պատկերացնում եք՝ ընդունվի հակասահմանադրական միջազգային ակտ, այդ դեպքում ներքին կոլիզիոն իրավիճակ է ստեղծվում, քանի որ մեր երկիրը պարտավորվածություն ունի նախապատվությունը տալ Սահմանադրությանը,սակայն խախտելու է իր միջազգային պարտավորվածություններ»։

Նա նաև կարծիք հայտնեց՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած նախաձեռնությամբ փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը, ինչը հակասում է Սահմանադրության պահանջներին։ «Փորձ է արվում նաև շրջանցել նախագահի ինստիտուտը։ Այս նախագծերը իրավական պետության համար բավականին վտանգավոր քայլ են։ Իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարվում են։ Զսպման և հակակշռման մեխանիզմներ գոյություն ունեն, որ մի մարմինը ինքնուրույն չկարողանա մենաշնորհային որոշումներ կայացնի։ Փաստորեն Աժ իշխող խմբակցությունը, ունենալով որակյալ մեծամասնություն, իրեն թույլ է տալիս այնպիսի նախագիծ ներկայացնել, որով կշրջանցի 2 սահմանադրական մարմինների»։

Մելոյանը նաև հատկանշանական է համարում այդ օրը ԵԽԽՎ մոնիտորինգային համազեկուցողների հայտարարությունը․ «Շատ հատկանշանակն էր, որ նույն օրը հրապարակվեց ԵԽԽՎ մոնիտորինգային համազեկուցողների հայտարարությունը, որտեղ հատկապես ընդգծված էր զսպումների և հակակշիռների մեխանիզմը։ Այսինքն նրանք ընդգծել են իշխանության տարանջատման սկզբունքի կարևորությունը, որը ըստ էության ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել։ Ոտնահարվում է իրավունքի գերակայությունը, օրենքի գերակայությունը։ Վերջին շրջանում ՍԴ-ով պայմանավորված աբսուրդի թանգարանի նմուշների իրավանորմերի ընդունմանն ենք ականատես լինում»։