2019-ին ՀՀ-ում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք. աճըէ 48 տոկոս է. Փաշինյան
2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել . «Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաեւ կանխիկացում իրականացրել բանկոմատներում:
Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1.6 միլիոն գործարքով:
Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:
Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը:
Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր եւ միջին բիզնեսի ծառայություններից, որովհետեւ համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար:
Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը