«Ակնհայտ է, որ լարվածություն կա ՀՀ վարչապետի եւ ՍԴ նախագահի միջեւ». Ռուստամ Բադասյան
Հայաստանի իշխանությունների մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«3 կարեւոր դիտարկում, որը Հայաստանի հարցով համազեկուցողները առանձնացրել են եւ ես կարեւորում եմ: Առաջինը, հիշում եք, որ մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 15 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը ամեն ինչ շատ հստակ կարգավորել է ու դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն եւ համամզեկուցողների արձագանքը ավելի քան համոզիչ ու հստակ է, որ էն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն 15 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը ամբողջությամբ լեգիտիմ է: Երկրոդ հանգամանքը, որ ես կառանձնացնեի, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում, այսինքն շեշտվում է բարեփոխումների կարեւորությունը հայաստանյան օրակարգում եւ ընդհանուր տպավորությունը արձագանքից նա է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջովին հասկանալի են շեշտվում է, որ Կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար եւ եւս մեկ անգամ կարեւորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպիտի խոչընդոտ հանդիսանա եւ կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի,-ասաց նա:
Արդարադատության նախարարը անդրադառնալով այն հարցին, որ համազեկուցողները ասել են, որ լարվածություն կա վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջեւ, ասաց, որ ակնհայտ է, որ լարվածություն կա:
«Իմ կարծիքով՝ լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձեւակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումից ա պաշտպանում, ոնց ա պաշտպանում, այսինքն նման արտահայտությունները, որոնք քաղաքքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ էս լարվածության ստեղծման պատճառն են: Եւ երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմեն վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր միջոցներով ու մեթոդներով իրենց փորձում են զերծ պահել այդ քայլից: Դա ակնհայտ է, կարող եք նայել սոցցանցերում ինչ գրառումներ են կատարում, որ լրատվականներն են դրանք տարածում»,-ասաց նա:
Հարցին, թե իշխանության կողմից չկա ճնշում դատավորների նկատմամբ, նախարար Ռուստամ Բադասյանը ասեց, որ չկա:
Բադասյանը հավելեց, որ իրենք ի գիտություն են ընդունել համազեկուցողների հայտարարությունը եւ ցանկանում են անել այնպիսի քայլեր, որոնք չեն բերի լարվածության:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»