Հնգակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ինչը, սակայն, հերքում է վարչապետը․ Կարեն Բեքարյան
Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հնգակողմ հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ինչը, սակայն, հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Հայտարարության մեջ նշվում էր, որ այս բանակցությունների ընթացքում կողմերն ամփոփեցին 2019 թ․ բանակցությունները, համաձայնությունները, ընդ որում՝ անգլերեն տեքստի մեջ համաձայնություն բառը հստակ նշվում է, հայերեն տեքստում թարգմանված է պայմանավորվածություն։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե չես բանակցել, ինչպե՞ս ես ունենում համաձայնություններ, այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ 2019 թվականին եղել են բանակցություններ»,-նշեց Կ․ Բեքարյանը։
Քաղաքական վերլուծաբանը նկատում է, որ արտգործնախարարների հանդիպումները հայտարարության մեջ անվանվում են հենց բանակցություններ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, որ քանի որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, ապա սրանք ոչ թե բանակցություններ են, այլ՝ հանդիպումներ։
«Գումարած այս ամենին՝ հայտարարության մեջ շեշտը դրվում է հարցի հետագա լուծման համար հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի վրա։ Ես ուզում եմ սրա վրա հրավիրել բոլորի ուշադրությունը․ բանակցային որևէ փաթեթ, բացի Մադրիդյան սկզբունքներից, ոչ մեկի պարագայում միջնորդները չեն օգտագործել «սկզբունքներ և տարրեր» արտահայտությունները։ Ընդամենը մի շաբաթ առաջ վարչապետը Կապանում հայտարարում է, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ, սակայն մենք տեսնում ենք, որ կա»։
Բեքարյանն ընդգծեց, որ այս իշխանությունը չունի պաշտոնական հայտարարություն այն մասին, որ չեն բանակցում Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող փաթեթի շուրջ, միևնույն ժամանակ չունեն հայտարարություն, որ այդ փաթեթը համարում են բանակցային հիմք․ «Այս հարցում այս իշխանությունները չունեն սեփական տեսլական, սեփական ռազմավարություն, սեփական մարտավարություն։ Սա է ամբողջ խնդիրը»։
Մանրամասները տեսանյութում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը