Փակ քննարկման ժամանակ միջադեպ է ծագել. ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների եւ ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջեւ միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։
Ներկա են եղել նաեւ ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաեւ ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առայսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։
ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց եւս ներգրավել, նաեւ՝ հանել ՀԿ-ների առաջ դրված պայմանները։
Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը եւ հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ եւ 4 փորձագետ։ «Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել․ «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։
ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաեւ քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը