«Իսկ սելֆին հայերեն ինչպե՞ս կթարգմանվի». Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանն իրենց առաջին հանդիպմանը սելֆի են արել (տեսանյութ)
Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց առաջին երկկողմ հանդիպմանը սելֆի են արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հանդիպման սկզբում Միշուստինը, մտնելով սրահ, ցանկացել է նստել սեղանի շուրջ, սակայն նրա հայ գործընկերը հիշեցրել է նրան լուսանկարվելու անհրաժեշտության մասին ու հրավիրել դրոշների մոտ: Վարչապետները միմյանց ձեռք են սեղմել և մի քանի վայրկյան նման դիրքով մնացել:
«Իսկ միգուցե մի հատ էլ սելֆի՞»,- հարցրել է ՀՀ վարչապետը:
Երկու պատվիրակությունների անդամների ծիծաղի ներքո նրանք ՀՀ վարչապետի հեռախոսով սելֆի են արել: Լրատվամիջոցը հիշեցնում է ՀՀ վարչապետի` սելֆիի նկատմամբ տածած սիրո մասին:
«Իսկ սելֆին հայերեն ինչպե՞ս կթարգմանվի»,- հարցրել է Միշուստինը: «Սելֆի՞ն: Այն հայկական բառ է»,- կատակել է ՀՀ վարչապետը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը