Պետք է զսպվի քաղաքական իշխանության հակաօրինական ախորժակը․ Արծվիկ Մինասյան
Պետք է զսպվի քաղաքական իշխանության հակաօրինական ախորժակը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա շեշտում է՝ եթե այս իշխանությունը ուզում է իրեն ցանակալի ՍԴ ձեւավորել, մյուս իշխանությունն էլ իեն ցանկալի ՍԴ է ձեւավորելու։
«Ամոթ եմ համարում գրիչի մակարդակի կամ Աժ փոխնախագահի մակարդակով արտաբերած ցածրակարգ մոտեցումը։ Դա պատիվ չի բերում երիկրի կառավարման համակարգում ներգրավված մարդկանց այս մակարդակի զրույցները։ Բայց այն, որ գործող քաղաքական իշխանությունը թե՛ օրենսդիր ու գործադիր մարմինների մակարդակում, նաեւ իրչավապահ համակարգի միջոցով ակնհայտ հարձակում են գործում դատական իշխանության նկատմամաբ, վաղուց է հայտնի։ Քաղաքական իշխանությունը ամեն գնով նույնսիկ ցածրակարգ մակարդակի գրիչ նվիրելուց մինչեւ գրկախառնությունների մեխանիզմի միջոցով փորձ է անում ազատվել ՍԴ-ից։ Եկել է ժամանակը, որ հայ հասարակությունը, քաղաքական ուժերը, բոլոր շարժումները, որոնց համար կարեւոր են իրավական պետության նվազագույն սկզբունքների պահպանումը դեմ արտահայտվի այս մոտեցումներին։ Ընդ որում դեմ արտահայտվել ոչ միայն հարցազրույցներով, այլ կոնկրետ ակցիաներով։ Պետք է զսպվի քաղաքական իշխանության հակաօրինական ախորժակը»,-նշեց Մինասյանը։
Նա նաեւ անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին․
«Հայաստանի զարգացման լավագույն ձեւը պառլամենտական կառավարման համակարգն է, արդյոք լիարժեքորեն ներդրվա՞ծ է այս համակարգը՝ անշուշտ ոչ։ Զարգացումներն ու առաջընթացը պետք է հիմնվի հենց ձեռքբերումների վրա, ոչ թե ձեռքբերումները ոչնչացնելու վրա, ինչպես իրականացնում է իշխող քաղաքական ուժի կողմից։ Ինչ շարժառիթներով է փոփոխության պատրաստվում գործող իշխանությունը, դեռեւս հստակ չէ, բացառությամբ առանձին դրվագների, երբ խոսվում է դատական համակարգի մասին, բայց այն էլ նկատի առնելով դատարանների նկատմամբ լայնամասշտաբ, ողջամտորեն անբացատրելի ճնշումները, հանգում են տրամաբանական մեկ հարցի՝ եթե իրենց նպատակը սեփական քաղաքական հայացքներին համապատասխան դատական իշխանության ձեւավորումն է, սա ընդունելի չէ»։
Մինասյանը վստահ չէ, որ իշխանությունները ազնիվ նպատակներ են դրել սահմանադրական բարեփոխումների ներքո․ «Եթե բազմաթիվ հարցեր, որոնք սահմանադրական կարգավորումների շրջանակներում կարիք ունեն ավելի հստակեցման, ավելի առողջ համակարգը դարձնելուն կամ ՏԻմ համակարգն ավռլի զարգացնելուն, մենք ինքներս էլ պատրաստ ենք լինելու մասնակցել, բայց տեսեք իրենց ընտրած ձեւը, իրենք անտեսում եւ արհամարում են քաղաքական համակարգը։ Խոսքը վերաբերում է թե՛ սահմանադրական փոփոխություններին, թե՛ կուսակցությունների մասին օրենքին։ Իշխանության՝ «ամեն ինչ գիտեմ» վարքագիծը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի ակնկալել, որ սահմանադրական փոփոխություններում ազնիվ նպատակ է դրել, առնվազն այս պահին մշուշոտ է»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը