Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլեւս վստահելի մեդիա չէ. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում
Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլեւս վստահելի մեդիա չէ: Այս մասին ԵԽԽՎ-ում Ժողովրդավարության եւ մեդիայի վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են:
Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարեւոր է:
Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաեւ լրատվամիջոցներին է դիպչում: Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. Սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է:
Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը