Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է՝ որպես վկա է հարցաքննվել»,- ասաց ՆԱիրա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Նա հարցաքննվել էր ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. Մեկում՝ որպես վկա, մյուսում՝ տուժող։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը