Քննարկվել են Սեւանա լճի հիմնախնդիրները. Վեր են հանվել կեղտաջրերի մաքրման կայանների հարցերը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հունվարի 29-ին, գլխավորել է Սեւանա լճի հիմնախնդիրներին վերաբերող քննարկումը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումը նպատակ ուներ վեր հանել Սեւանա լիճ թափվող կամ լճից դուրս եկող ջրերի որակի վերահսկողության եւ արդյունավետ կառավարման, մասնավորապես՝ կեղտաջրերի մեխանիկական եւ կենսաբանական մաքրման կայանների տեղադրման եւ դրանց շահագործման հետ կապված խնդիրները։
Քննարկմանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարության ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների եւ տնտեսվարողող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում նախարարության համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են իրականացվող օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են Սեւանա լճի ջրերի արդյունավետ կառավարմանը։ Տնտեսվարողների կողմից ներկայացվել են ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու առաջարկվող լուծումները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը