Երթուղային տաքսիների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումները քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի hետ համատեղ մշակում են նոր փաթեթ՝ հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսամոտորային ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու համար: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթը որոշ սահմանափակումներ կկիրառի, մասնավորապես, երթուղային տաքսիների նկատմամբ՝ առավել խստացնելով տեխզննման պայմաններն ու հաճախականությունը:
Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ուղղված դիմում-բողոքների, վերջին մի քանի ամիսներին հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, կան վարույթներ, որոնք ընթացքի մեջ են: Ի՞նչ է նախատեսվում նոր օրենսդրական փաթեթով՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը: Նրա խոսքով, այժմ հարյուրավոր չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ, տաքսիներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում և փաստացի կատարում են բացառապես կանոնավոր ուղևորափոխադրում որոշակի երթուղով, ինչի հետևանքով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տվյալ երթուղին օրենքով սահմանված կարգով սպասարկող կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար։ Լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան բացառել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումները տաքսիների միջոցով։
Որպես պարտադիր պահանջ՝ տեսչական մարմինը պատրաստվում է վերահսկողության ընթացքում հետևել օրենքի պահանջների պահպանմանը ուղևորափոխադրողների կողմից, այն է՝ ավտոմեքենան պետք է կողային դռներին ունենա համապատասխան գրառում, այդ թվում՝ նվազագույն արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ արժեքով է կատարվում ուղևորափոխադրումը: Տանիքին պետք է տաքսու համապատասխան նշան ունենա և կահավորված լինի պարտադիր սակագնային չափիչով»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը