Ստեղծվելու է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Ստեղծվելու է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ կառավարության նիստում հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» եւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլման ձեւով՝ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 552, 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որ սույն որոշմամբ ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը եւ ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդնումը եւ դրա իրականացման քաղաքականությունը»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»