Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության և Արման Սարգսյանի հետ հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից:
Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը եւ այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին եւ քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին:
Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ոստիկանությունը նրանց բռնել, տարել, հետաքրքրվել են նաեւ, թե ինչու վերջիններիս կողմից հայհոյանք տալու դեպքում որեւէ հետեւանք չի եղել:
Եվ հարցերի այս տեղատարափից հետո ոստիկանապետի պաշտոնակատարը փորձել է արդարանալ, բացատրել, որ իրենք միայն տեղեկություն են ունեցել զենք, զինամթերք պահելու մասին, եւ նրանց տարել են ստուգելու համար՝ հայտարարելով, թե որեւէ անօրինական բան չեն արել:
Պատգամավորներին շատ է մտահոգել հատկապես հայհոյանքի փաստը, սակայն Սարգսյանը հայտարարել է, թե այդ մասով իրենք որեւէ անելիք չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը