Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու «գինը». Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում
«Իրատես» թերթը գրում է.
«Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն անգամ զինված մարդու հետ գնաց բանակցեց. սեփական մեքենայով տարավ բաժին, բանակի օրով անգամ աշխատեց ու բերման ենթարկեց վարչապետին կծու, թթու խոսք ասողներին:
Հիմա այս բոլորը հո անպատասխան չե՞ն մնալու: Սակայն եթե նրա համար այդ ամենը պաշտոն ստանալու «գինն» է. շարքային ոստիկաններին այս վիճակը վաղուց տհաճ է ու անընդունելի:
Մեր տեղեկություններով՝ վերեւից իջեցված անտրամաբանական հրահանգներից իրավապահ համակարգում շատերն են սկսել նեղվել, սակայն ինչպես բոլոր իշխանությունների ժամանակ, այսօր էլ ստիպված են սեփական «խաչը» անտրտունջ տանել: Բայց դրան զուգահեռ նրանք նաեւ հասկանում են, որ հանրության աչքում ոստիկանական համակարգը կամաց-կամաց փորձում են արժեզրկել:
Այս օրերին համակարգում շատերն են նկատում, որ անհեթեթ հրահանգների պատճառով նրանց գործողությունները ոչ միայն իրավական նորմերի մեջ չեն տեղավորվում, այլեւ շատ հաճախ զավեշտալի են: Բայց այս ամենից զատ ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում:
Մեր աղբյուրի պնդմամբ, համակարգում կանխատեսում են, որ ընդդիմադիրների ակտիվ գործողություններին զուգընթաց հնարավոր է Նիկոլ Փաշինյանն այնպիսի հրահանգներ տա, որ սեւազգեստներին ու սատանաներին բռնելու հրահանգն ընդամենը «ծաղիկ» կթվա:
Իրավապահները դժվարանում են անգամ կանխատեսել, թե վաղը ինչ հրահանգ կարող է «վերեւից» իջնել, երբ այլախոհները սկսեն քաղաքական ակտիվ պայքարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը