Ինչու էր աշխատանքից ազատվել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը. ի՞նչ կապ ունի Օրբելյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռ 2019-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին: Ուշագրավ է, որ պաշտոնը 10 ամիս անց դեռ թափուր է։ Կառավարությունից ասացին, որ մրցույթ է հայտարարված։
Հարց է ծագում՝ եթե հարմար թեկնածու չունեին, ինչո՞ւ են մարդուն ազատել աշխատանքից։ Բանն այն է, որ Մալխասյանի հայրը՝ արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, Օպերայի եւ բալետի թատրոնի իրավաբանական խորհրդատուն է եւ ամեն ինչով աջակցել է Կոնստանտին Օրբելյանին, երբ իշխանությունը որոշել էր նրան ազատել տնօրենի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Օրբելյանը կոլեկտիվի հետ համառ պայքար մղեց, դիմեց դատարան եւ հաղթեց։ Կառավարությունում որոշել են, որ իրենց դեմ մարտնչող Գեւորգ Մալխասյանի որդին չի կարող աշխատել վարչապետի աշխատակազմում։ Մենք կապվեցինք Հայկ Մալխասյանի հետ, հարցրինք, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատման դիմում գրել։ «Ինտերվյու չեմ տալիս»,- ասաց նա։
Խնդրեցինք ընդամենը 1 հարցի պատասխանել՝ ճի՞շտ է, որ հեռացել է, քանի որ հայրը պաշտպանել է Օրբելյանի շահերը։ Նա, լսելով Կոնստանտին Օրբելյանի անունը, անջատեց հեռախոսը՝ հաստատելով մեր տեղեկությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը