Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայաստանում վերջին 2 ամիսներին բերման ենթարկված 44 անձինք Արա Վարդանյանի մտերիմներն են․ Լուսինե Սահակյան

Հայաստանում վերջին 2 ամսիներին բերման ենթարկված 44 անձինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի մտերիմներն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Վերջին 2 ամսվա ընթացքում մեր պրակտիկայում ունենք 44 բերման ենթարկելու դեպք։ Բերման են ենթարկել, թեեւ իմացել են, որ կասկածանք անգամ գոյություն չունի։ Միակ նպատակը եղել է ասֆալտին փռելը, տեսագրելը եւ դա վարչապետին տրամադրելը, որպեսզի վարչապետն էլ ֆեյսբուքյան իր պատին ներկայացնի այն որպես հանցաաշխարհի դեմ պայքար։ Այդ 44-ի դեպքում էլ չի հաստատվել կասկածանքը։ Ո՞ր ոստիկանն է ենթարկվել պատասխանատվության։ Դա արդեն իսկ վկայում է, որ ունեցել են հատուկ հրահանգ»,- նշեց Լուսինե Սահակյանը։


Փաստաբանի խոսքով՝ քաղաքացիներին բերման ենթարկելու համար ոստիկանությունը պետք է հիմնավոր փաստեր ունենա․

«Ինձ համար տարօրինակ է ոստիկանապետի հայտարարությունը, որովհետեւ այնպես չէ, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ոստիկանի մեջ ինչ-որ կասկածներ են ծագում, նա իրավունք ունի անձին բերման ենթարկելու։ Դրա համար որոշակի գործընթաց գոյություն ունի, դրա համար պետք են հիմնավոր փաստեր, որոնք պետք է ենթադրություն առաջացնեն, որ տվյալ անձը կասկածվի ինչ-որ հնարավոր հանցագործության կատարման մեջ եւ այդ դեպքում միայն անձը կարող է բերման ենթարկվել։ Այս պարագայում ոստիկանապետն ասում է՝ մենք բերում ենք, ստուգում ենք, եթե չի հաստատվում, բաց ենք թողում։ Եթե ոստիկանապետի դատողությամբ առաջնորդվենք, ապա կստացվի, որ յուրաքանչյուրիս ոստիկանները կարող են ասել, թե ծագել է ինչ-որ կասկած, կարող են բոլորիս բերման ենթարկել, հետո ասել՝ չհիմնավորվեցին մեր կասկածները, ուստի ազատ ենք արձակում»։

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ քաղաքացիներին այդ կերպ բերման ենթարկելն առաջացնում է ազատության իրավունքի սահմանափակման լուրջ խնդիր․

«Այսինքն՝ եթե անձի իրավունքը սահմանափակվում է, ապա դրա համար հիմքեր պետք է լինեն, որոնք, բնականաբար, չկան։ Այս բոլորին բերման ենթարկելու լրիվ այլ նպատակներ կային։ Հանցագործությամբ հանցավոր աշխարհի դեմ չեն պայքարում, տվյալ պարագայում պետությունն է այդ հանցաշխարհի դերը ստանձնում»։

Սահակյանը նկատեց, որ հանցագործությունները երկրում աճել են, քանի որ ոստիկանությունը լիարժեք չի աշխատում․ «Ոստիկանությունը պիտի ընդունի, որ լավ չի աշխատում։ Այդպիսով փորձում են ժողովրդի աչքին ցույց տան, թե իբր հանցավոր աշխարհի դեմ են պայքարում։ Ոստիկանությունն իր բուն գործառույթով զբաղվելու փոխարեն, զբաղված է ժողովրդի աչքին թոզ փչելով»։

Նշենք, որ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, անդամներ Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին, ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ էին արձակվել։