ՎԶԵԲ-ը ծրագրում է 2020-ին Հայաստանում մոտ 100 մլն եվրոյի ներդրումներ կատարել
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ծրագրում է 2020-ին Հայաստանում մոտ 100 մլն եվրոյի ներդրումներ կատարել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՎԶԵԲ ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Նա նշել է, որ դա մոտավոր թիվ է, իսկ իրական ծավալները կարող են հասնել 90 կամ 150-200 միլիոնի:
«Շատ բան կախված է նրանից, թե ինչ հնարավորություններ կունենանք ֆինանսական եւ տնտեսության իրական ոլորտներում, ինչպես նաեւ կախված է կայուն ներդրումների առկայությունից»,- ասել է Գվինդաձեն:
Խոսելով ներդրումային պորտֆելի մասին՝ նա նշել է, որ 90 տոկոսը մասնավոր հատվածում է: Նրա խոսքով՝ ՎԶԵԲ-ում մշտապես քննարկում են նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հայաստանի հետ ՎԶԵԲ համագործակցության ռազմավարության համաձայն՝ բացի ավանդական ոլորտներից, ինչպես օրինակ՝ ֆինանսներ եւ էներգետիկա, բանկը ակտիվ կուսումնասիրի տրանսպորտի եւ քաղաքական ենթակառուցվածքների, տուրիզմի եւ անշարժ գույքի, առեւտրի եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում հնարավորությունները:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը