Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում. Արման Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սարգսյանը` անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալություններին:

«Մարդիկ ազատ խոսքի հնարավորության շրջանակում սրանք անվանում են քաղաքական հետապնդում, բայց հետապնդման մասին խոսք լինել չի կարող, թե ձեր նշած անձանց, թե մյուսների առումով: Ոստիկանությունն այն կառույցն է, որ անընդհատ չպետք է գովեն և քննադատությունն էլ շատ նորմալ ենք համարում, բայց ցանկալ է լսել առողջ քննադատություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ քննադատությանը՝ Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունն իր լիազորության շրջանակում իրականացրել է գործառույթներ և դրանք եղել են օրենքի սահմաններում: «Ոստիկանությունը լինելով հետաքննություն իրականացնելու իրավասու մարմին՝ ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման է ենթարկել անձի և ստուգման արդյունքներով ազատ արձակել»,-ասաց նա և նշեց, որ հնարավոր է պարբերաբար նույն անձանց, նկատի չունեմ այդ չորսին, բերման ենթարկել:

Արման Սարգսյանը նշեց, երբ կարիք է առաջանում իրականացնել ծառայողական քննություն՝ ստուգելու ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, այդ տրամաբանության մեջ նշանակվում է քննությունը: Այս դեպքով է եթե առաջանա, ապա կնշանակենք:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնը ստանձնելուն՝ ասաց. «Մեր պաշտոնի ու պաշտոնավարման վերաբերյալ քննարկման կարիք չկա, քանի որ վարչապետը պարբերաբար հնչեցրել է, որ ժամանակավոր պաշտոնակատարի համար գոյություն ունի սահմանված ժամկետ: Ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչև վերջին պահը` բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ»:

Հարցին, թե եղել է առաջարկ 6 ամիս հետո զբաղեցնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, նա ասաց. «Եթե դեռ չի որոշվել, ես եմ մնալու, թե ոչ, ինչի պետք է առաջարկ լինի: Ես ցանկություն ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, եթե ոչ այս պաշտոնում, ապա ես, ամենայն հարգանքով օրենքի նկատմամբ, կշարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

Արման Սարգսյանն ասաց, որ դատաիրավական բարեփոխումների շրջանակում, որի համակարգող մարմինը ՀՀ արդարադատության նախարարությունն է, մշակվում է ՀՀ ոստիկանության զարգացման հայեցակարգը և ռազմավարությունը: Նա նշեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումը համարում է կայացած, քանի որ քննարկվել են տարաբնույթ, այդ թվում՝ սուր հարցեր:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն էին բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր-անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ, իսկ նույն օրը երեկոյան «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։