Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստմանը
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժով, որում անդրադարձ է կատարվում ՀՔԾ-ում քննվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործին և գրել․«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Շատերի համար զարմանալի էր, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը իր էջում կիսվում ակնհայտ քարոզչական նյութով և հենվելով դրանում բերված պնդումների վրա հայտարարում, որ Հրայր Թովմասյանը պետք է կապ չունենա ՍԴ-ի հետ։ Ի վերջո ռեպորտաժում խոսք չէր գնում կայացած դատավճռի մասին, այլ շարարդրված էր ՀՔԾ պնդումները, որոնք կարող են և չհաստատվել դատարանում։
Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում, այս ռեպորտաժի վերաբերյալ։ Պազրվում է վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին։ Վարչապետն իհարկե Հ1 չի գնացել, այլ շարադրել է իր պատկերացումները, որոնց վրա հենվելով պետք է պատրաստվի ռեպորտաժը, իսկ հեռուստաընկերության ղեկավարները պատվերը կյանքի է կոչել։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին և միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել։
Փաշինյանը իր էջում կիսվել է ռեպորտաժով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այն, որպեսզի իր ջանքերը զուր տեղը չլինեն։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը