«Պատեհ առիթը եղել է հեռախոսազանգը». Իսկ եթե զանգը չլինե՞ր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիվանագիտական չեզոքության պահպանմանը զուգահեռ, մենք հարեւան-բարեկամ երկրի կարկառուն ռազմական գործիչներից մեկի` Սոլեյմանիի մահը ցավակցեցինք ընդամենը այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարարն էր զանգահարել ՀՀ ԱԳ նախարարին։
Եթե զանգը չլիներ, չէի՞ք ցավակցելու՝ հարցրինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Դա Ձեր եզրակացությունն է, որը բնավ պարտադիր չէ, որ մենք կիսենք դիվանագիտության մեջ, «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում, առավել եւս` չեն տրվում գնահատականներ այն հարցերի վերաբերյալ, որոնք «եթե»-ով են սկսվում»:
Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չցավակցեցիք․ Ադրբեջանը, որը հազար ու մի խնդիր ունի Իրանի հետ, ավելին` խոսվում է, որ սպասվող պատերազմի ժամանակ կարող է ԱՄՆ-ի համար դեպի Իրան ռմբակոծման պլացդարմ դառնալ, առաջանցիկ ցավակցեց։ «Ցավակցել ենք այն ժամանակ, երբ որ եղել է ցավակցելու առիթը, պատեհ առիթը եղել է հեռախոսազանգը»:
Ի դեպ, այդ ֆոնին ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն այցելեց ՎԵՏՕ-ի գրասենյակ` ուսումնասիրելու ՎԵՏՕ-ում տեղակայված «սորոսյան» պատը․ ինչպե՞ս եք գնահատում փոխդեսպանի այդ քայլը։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, եւ դիվանագիտական ներկայացուցչություններն ինչ կազմակերպությունների եւ ում հետ են հանդիպում, պետք է իրենց հարցնեք»: Փոխդեսպանի այցի մեջ մեսիջ չկա՞ր։ «Պետք է իրենց հարցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը