Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի՞նչ չեք կիսում «Իմ քայլի» հետ՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Կիսելիք չունենք, պարզապես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը նաեւ խորհրդարանական այս մեծամասնությունն է, որը կատաղի դաժանությամբ մսխում է Փաշինյանի հանրային վստահությունը, եւ եթե իրենք ուզում են խորհրդարանը վերածել բալագանի, «օք» է, կտեսնենք` ով ում կպարտվի ու ով ում կհաղթի։
Եթե իրենց թվում է, որ մտնելով անձնական դաշտ՝ մենք հնարավոր է ընկրկենք ու անձնական դաշտում չենք կարող հակադարձել, ապա պիտի հիասթափեցնեմ իրենց․ թող վստահ լինեն՝ մենք արձագանքելու ենք ցավոտ` շա՜տ ցավոտ»: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենք էս գլխից ասում են, որ համաձայն չեն կիսանախագահական կառավարմանը, սակայն փոքրիկ պաուզայից հետո հավելում են` կա՛մ խորհրդարանական, կա՛մ ամբողջական նախագահական։
Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը, եթե քննարկումները «հանգեցնեն» լիարժեք նախագահականի, որտեղ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ «Ես գրեթե վստահ եմ, որ կառավարման փոփոխություն չի լինելու, իրենց միակ նպատակը Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելն է»:
Տեսակետ կա, որ պառլամենտը եւս կցրվի։ «Որեւէ բան այլեւս չեմ բացառում, մանավանդ որ այս պառլամենտն ունի «զրո» քաղաքական բովանդակություն»: Ասվում է` երբեք մի ասա «երբեք»․ բոլոր դեպքերում, դուք կհամագործակցե՞ք Արթուր Վանեցյանի հետ, եթե նոր վարչապետի թեկնածության հարց առաջանա։ «Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է` ո՛չ, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք, ունենք մեր օրակարգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը