Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել Ծառուկյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։
Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ եւ իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում։
ԲՀԿ առաջնորդը թերեւս կանխազգում է այդ հեռանկարը, եւ պատահական չէ, որ երեկ չնայած ԱԺ-ում նիստ չկար, բայց նա եկել էր խորհրդարան եւ լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտեց, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը