Մոսկվայի «Հայկական հավաքականի» ՈՒՀԱ-ի անդամն ընկել է կոմայի մեջ
Մոսկվայում «Հայկական հավաքական» ՈՒՀԱ-ն հայտնել է ակումբի անդամի՝ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի ծանր առողջական վիճակի մասին:
Թիմի Instagram-ում նշված է, որ Գրիգորյանը հունվարի 8-ին ուղեղի կաթված է ստացել, որից հետո մնացել է հիվանդանոցում մինչև 21-ը և դուրս է գրվել: Այնուհետև Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անևրիզմի ախտորոշմամբ: Հիմա Հովիկը կոմայի մեջ է: Նա ինքնուրույն է շնչում, բայց գլխուղեղի մեծ հեմատոմայի պատճառով դեռևս հնարավոր չէ վիրահատել»,- ասվում է թիմի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հ. Գրիգորյանի գիտակցությունը վերականգնվելուց հետո հնարավոր կլինի կատարել վիրահատություն: Ակումբն օգնություն է խնդրում վիրահատության ֆինանսավորման համար, որը վերականգնողական շրջանի բուժման հետ միասին կարժենա 1,5 միլիոն ռուբլի:
Այս պահի դրությամբ արդեն հավաքվել է 998 հազար ռուբլի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը