Երևանում կառուցվում են մեր տեսանկյունից վտանգավոր շենքեր․ Ցոլակյան
Երևանում հրշեջ-փրկարարական ջոկատների թիվը մեծացնելու խնդիր կա, քանի որ քաղաքը ժամանակի ընթացքում մեծացել է։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց շինարարության պայմանների վրա։
«Հիմա Երևանում կառուցվում են շատ վտանգավոր շենքեր՝ մեր տեսանկյունից, ոչ թե ընդհանրապես վտանգավոր։ Ասենք, էն շենքերը, որ էսօր կան, մեծ շենքերը՝ մոլեր, առևտրի կենտրոններ և այլն, որոնց հետ կապված մենք կարող են խնդիր ունենալ, եթե վաղը մյուս օրը բան լինի, որովհետև հեռավորության խնդիր կա»,- ասաց Ցոլակյանը։
Նա բացատրեց, որ Երևանում 11 փրկարարական ջոկատ կա քաղաքի տարբեր մասերում, բայց հագեցված տրանսպորտային պայմաններում պիկ ժամերին տեղ հասնելու խնդիրներ են առաջանում։
Նախարարն ասաց, որ անհրաժեշտ է առնվազն 21 ջոկատ ունենալ Երևանում։ Իսկ խնդիրը, ըստ Ցոլակյանի, կա նաև մարզերում՝ հեռավոր գյուղեր հասնելու տեսանկյունից։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը