Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին տեղեկություններ տարածողներն այսօր իր թիմում են. Արթուր Վանեցյան
1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ hraparak.am-ը մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։
«Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին առնչվող հրապարակումների հետ: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստաբաններն այժմ զբաղվում են իմ անձին վերագրվող կեղծ լուրերը դատական կարգով վիճարկելու գործընթացով: Կլինի վճիռ, բոլորդ կտեսնեք, որ մարդկանց շատ կոնկրետ շրջանակ այս ողջ ընթացքում զբաղված է եղել իմ մասին կեղծիքներ տարածելով»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է ցանկացած մարդու առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, առավել ևս՝ երբ դրանց հիմքում կեղծ ինֆորմացիան է:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը