«Սրան վերջակետ դրեք». Սեյրան Օհանյանը հակադարձում է վարչապետին
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։
Հանձնաժողովի նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ այսօ՞ր էլ եք կարծում, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը սխալ էր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքները շարունակի և եզրակացնի։
«Ես այդ հանձնաճողովը չէի ձևավորի կամ այդ հանձնաժողովին պաշտպանության վերաբերյալ առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Բայց քանի որ ստեղծվել է, այն մեր պետական կառույցում է ստեղծվել, ապա այն պետք է իր աշխատանքները շարունակի և ես էլ իմ կողմևց աջակցելու եմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշաինյանի՝ Կապանում ըստ էության վերահաստատած այն տեսակետին, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ կարող է փարատել բոլոր մտահոգությունները։
«Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Սրան վերջակետ դրեք»,- նշեց Սեյրան Օհանյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը