Ընդդիմադիրներին բերման ենթարկելու գործողությունները խարան են դառնալու իշխանության ճակատին. դա քաղաքական հետապնդում է. Լարիսա Ալավերդյան
Բանակի օրվա տոնակատարությունների ընթացքում այդ անօրինական, ամբողջովին հակաիրավական գործողությունները պարզապես խարան են դառնալու ոչ միայն իշխանությունների, այլ մեր երկրի ճակատին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, երեկ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանն ու միաբանության ևս երկու անդամ, նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Ես ոչ միայն դատապարտում եմ երեկ տեղի ունեցած ոչ օրինական, ոչ իրավական գործընթացները, այլ նաև դիմում եմ բոլոր քաղաքական, հասարական ուժերին, բոլոր մտածող մարդկանց, այն առումով, որ մենք կարողանանք այդ ոչ իրազեկ մարդկանց գործողություններին վերջ դնելու», - ասաց Լարիսա Ալավերդյանը։
Երեկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ տեղի ունեցածը Լարիսա Ալավերդյանը որակեց որպես քաղաքական հետապնդում.
«Ամբողջովին դատապարտում եմ այդ գործընթացները և դրանք որակում որպես քաղաքական հետապնդումներ, կոչ անելով րոպե առաջ դադարեցնել դրանք»։
Արձագանքելով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի առաջարկին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ամբողջովին համաձայն է նրա հետ։
Հիշեցնենք, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունվարի 28-ի իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։
Ռուբեն Մելիքյանը 3 կետից բաղկացած օրակարգ է ներկայացրել, առաջարկելով իրավապաշտպաններին, այլ հանրային գործիչներին միանալ իր նախաձեռնությանը՝ ներկայացնելով սեփական օրակարգ կամ միանալով իր ներկայացրածին։
«Ուղղակի մի դետալ պետք է ավելացնեմ. ամեն մեկը պետք է իր տեղում պատասխանատվություն զգա։ Պետք չի հիմա բոլորը հղում անեն, որ դա վարչապետի ցանկությունը կամ քմահաճույքն էր։ Թող ամեն մեկը, հատկապես ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձիք զգան պատասխանատվություն իրենց քայլերի համար։ Պատրաստ եմ միանալ այդ կոչերին, որոնք կնախաձեռնվեն պարզապես վերջ դնելու այն խայտառակ հետընթացին, որին հիմա ականատես ենք լինում», - ասաց Լարիսա Ալավերդյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը