ԱԺ-ում պարգևատրումները տրվել են երկու ֆոնդի շրջանակներում
2019թ-ին բյուջեով Ազգային ժողովին հատկացվել է պարգևատրումների երկու ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» ու «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»։
Այս մասին պատասխանելով «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտել են Ազգային ժողովի աշխատակազմից։
«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» ֆոնդով հատկացվել է 817 մլն-ից ավելի ՀՀ դրամ։ Որից ծախսվել է գրեթե 816 մլն-ը։ Այս գումարով Աժ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները պարգևատրվել են 11 անգամ։
«Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» ֆոնդով հատկացվել է մոտ 83 մլն դրամ, որից պարգևատրվել են ԱԺ պետական ծառայող հանդիսացող աշխատակիցները՝ 2 անգամ՝ կիսամյակի կտրվածքով։
Հարցման պատասխանում նշված է նաև, որ բոլոր պարգևատրումները հաշվարկվել և վճարվել են ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության հիման վրա։
ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած Ամանորյա միջոցառման համար ծախսվել է 5 մլն 330 հազար դրամ։ Միջոցառմանը մասնակցել են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, աշխատակազմի աշխատակիցներ ու ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջողների ղեկավարներն ու լրագրողները։
Հետաքրքրվել էինք նաև՝ ԱԺ նախագահը, փոխնախագահները պարգեւատրվե՞լ են արդյոք Ամանորի կապակցությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի պարգեւավճարը որքա՞ն է կազմել, սակայն այս հարցին ԱԺ աշխատակազմը չի պատասխանել։ Պարզվում է պետական գաղտնիք է։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը