Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, իր դեմ է աշխատում, տեսավ գրիչի տակից դուրս չի գալիս, նոր բան արեց
Երեկ ականատես եղանք հերթական խելագարությանը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով երեկ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամների ձեռնաշղթաներով Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:
«Սա սրիկայություն է և սա գալիս է մեկ մարդուց`Նիկոլից, Հայաստանը սարքել է մի մեծ գժանոց: Վաղը պառկացնելու են քեզ, ա՛յ տղա, այդ նույն թմրանյութով ու զենքով, թիկնազորն էլ լինի, կպառկես այդ նույն ասֆալտի վրա: Լավ իմացիր, ինչ աննորմալություն անում ես, գլխիդ է գալու, հենց այնպես չի անցնելու»,-ասաց նա:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` հասարակությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվում իրականում, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանից չի խորշելու իշխանությունը պահպանելու համար. «Հայաստանը դարձրել է մեծ գաղութ, ինքն էլ նայող»,-ասաց նա:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, եթե մտածում է, որ այս ձերբակալություններով կարող է մարդկանց վախեցնել. «Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, իր դեմ աշխատում, տեսավ գրիչի տակից դուրս չի գալիս, նոր բան արեց»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ Սահմանդարական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղիղ կապ ունի Ստամբուլյան կոնվենցիայի հետ:
«Սորոսականները գրավել են Հայաստանը, համենայնդեպս իշխանության մեջ լրջագույն տոկոս են կազմում և ավելին են: Բոլոր տղաները, որոնց վրա հարձակվել են, նրանք դեմ են Սորոսին»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, Եղիազարյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը տղամարդ է, նրան բանտով, բանով չես վախեցնի, բայց նախադեպ է ստեղծվում, վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանը թող սպասի այդ բումերանգին, ինչ ցանես, այն էլ հնձելու ես»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը