Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ
«Իրավունք» թերթը գրում է.
«Կառավարությունն այս անգամ ՀՀ վարչապետի ասուլիսը լուսաբանելու համար որոշեց չհոգալ լրագրողների տեղափոխման և կեցության ծախսերը: Յուրաքանչյուր լրատվամիջոց հասել էր Կապան, ինչպես կարող էր և գիշերն անցկացրել այնտեղ, որտեղ հաջողացրել էր:
Հատկանշական էր այն, որ լրագրողների հարցին, թե ինչու այս անգամ այդպես որոշվեց, Ն. Փաշինյանը մեծ ոգևորությամբ պատասխանեց. «Որովհետև դուք մեզ անընդհատ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ վատնելու մեջ, այդ պատճառով մենք այդ ծախսերն իրականացնելու ենք ավելի նպատակային ձևով»:
Բայց, արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ էր: Նույն այդ կապանյան ասուլիսի համար կառավարությունը ծախսել էր առնվազն միլիոնավոր դրամներ: Բավական է նշել, որ ասուլիսի նախորդ գիշերը Կապանի մի շարք հյուրանոցներում գիշերելու տեղ չկար, քանի որ այն նախապես «բրոնյա» էր արվել վարչապետի անվտանգության և արարողակարգային աշխատակիցների, օգնական- խորհրդականների համար:
Ընդ որում՝ Կապանի հյուրանոցներում գիշերն արժեր մոտ 15-20 հազար դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ, բնական է, որ վարչապետի «դարակազմիկ» ասուլիսը լուսաբանելու համար մեծ տեխնիկա էր բերվել պետբյուջեից սնվող Հանրային հեռուստատեսության կողմից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը