37 թվի տնազ
«Հրապարակը» գրում է. «Երեկ մի քանի երիտասարդի ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում և պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։
Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին է պարզ, որ բերման են ենթարկվում միայն իշխանությունների ընդդիմախոսները, առանց որևէ հիմքի և առանց բռնություն գործադրելու անհրաժեշտության։ Իմա՞ստը՝ երեկ հարցնում էր համացանցը և պատասխանը չէր գտնում։ Պարզ է, որ իմաստը վախի մթնոլորտ ստեղծելն է, բայց, ցավոք, այդ մթնոլորտը ստեղծելն էլ չի ստացվում։ Ու երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում 37 թվի հետ, միանգամայն իրավացի են նրանք, որ ասում են՝ ռեպրեսիաների մասին խոսելն իսկ ավելորդ է։ Եվ ավելորդ է ոչ թե նրա համար, որ իշխանությունների գործողություններն են օրինական, այլ այն պատճառով, որ 2020 թվականին 37 թիվ կազմակերպելու համար մի շարք ատրիբուտներ են անհրաժեշտ։
Ասենք, բռնապետը պետք է Ստալինի նման ուժեղ, կամային մարդ լինի, որը ճիշտ է՝ նույն վախերն է ունեցել, ինչ մերօրյա «բռնակալը», բայց մի հզոր գերտերության ղեկին է եղել, բազում լծակներ տնօրինել, սոցիալիստական գաղափարախոսության կրողը եղել։ 37 թիվ հնարավոր չէ նաև այն պատճառով, որ այսօր հզոր միջազգային հանրություն կա, միջազգային իրավանորմեր, որոնց խախտումը սանկցիաների առաջ կկանգնեցնի մեր թույլ ու աղքատ երկիրը։ Վերջապես․ 37 թիվ չեն կարող սարքել, որովհետև հիմա ազատ մամուլ կա, համացանց և պայքարող հասարակություն, որին կոտրելը շատ բարդ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին