«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են 300 հազար դրամ արժողության կոշիկները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզել են, որ կոշիկները գողացել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես մաքրուհի աշխատող Ասյա Հ.-ն, ով երեկ՝ հունվարի 27-ին ներկայացել է գծային բաժին և ոստիկաններին հանձնել թանկարժեք կոշիկները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կոշիկների տերը աշխատում է «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես մենեջեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը