Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում
«Փաստ» թերթը գրում է․
«Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին եւ, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված:
2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացi գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետեւողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը:
Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգեւորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է:
Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են:
Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ:
Այն, որ ժամանակ առ ժամանակ հնչում են «հանցագործներ», «թալանչիներ» եւ նմանատիպ ընդհանրական որակումներ, արդեն սովորական է: Սակայն կապանյան ասուլիսում հնչեց նաեւ «պետական դավաճանություն» եզրույթը:
Սա արդեն իսկապես լուրջ մեղադրանք է, քանզի քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այդ եզրույթը:
Իրականում նման ձեւակերպումների պարագայում երեւի թե պետք է շատ զգույշ լինեն բոլորը, առավել եւս երկրի ղեկավարը, քանզի նույնիսկ վերացական, «թեական» բնորոշումների պարագայում դրանց ապացուցման կարեւորությունը չի նվազում:
Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության եւ հետեւանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա եւ կորստի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը