Ryanair -ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել
Passenger.am-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որում մասնավորապես նշված է, որ ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրել է ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։
«ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր
▪️ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,
▪️ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։
Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։
Հարգելի հետևորդներ, եթե սույն չվերթով ՀՀ վերադարձող Ուղևորներին ճանաչում ենք, խնդրում ենք կիսվել այս հրապարակմամբ ու տեղեկացնել, որ կարող են նաև այցելել www.passenger.am՝ մանրամասն տեղեկության և խորհրդատվության համար»,-ասված է գրառման մեջ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը