Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի՝ 7 շրջանների հանձնման պրոցեսի հայտարարության մասին
Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ նաև պատասխանել է լրագրողներին հարցերին։
«Շնորհավորում եմ մեր զինվորներին ու սպաներին, գեներալներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին»,– ասաց նա:
«Մեր բանակը փառապանծ բանակ է, հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ մեր բանակի ձևավորման հենց առաջին օրվանից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել, չի հաջողվել մի պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: Մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա ասաց, որ այս նվիրական օրը մեկ մաղթանք ունի՝ ամուր պահել հավատը մեր բանակի նկատմամբ: «Սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, սա անթույլատրելի է: Ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի և նրա հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Արցախի հարակից 7 շրջանների հանձնման պրոցես է տեղի ունեցել, նա ասաց. «Դուք այդքան համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը